ԿարևորՀասարակություն

«Поедем, Поедим»-ը կրկին Հայաստանում է

НТВ հեռուստաընկերության ամենահամեղ «Поедем, Поедим» հեռուստածրագրի նկարահանող թիմը կրկին Հայաստանում է Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։

Հեռուստահաղորդավարներ՝ իտալացի Ֆեդերիկո Արնալդին և բրազիլուհի Գաբրիելա դա Սիլվան, հեռուստադիտողներին կծանոթացնեց Հայաստանի յուրահատուկ ճաշատեսակների և խոհանոցային ավանդույթների հետ։

Զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ ծրագրի նկարահանումների իրականացման համար Հայաստան է հրավիրվել Բելգիայում բնակվող մեր հայրենակիցը՝ յութուբյան «У Жоржа» ալիքի հեղինակը։

Հաղորդումը շուտով կհեռարձակվի НТВ հեռուստաալիքով։

https://www.facebook.com/ArmeniaTourismCommittee/posts/1115964148827622

Կարդացեք նաև

Back to top button