
Հայաստանի հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը երեկ Երևանից ուղևորվել է Գերմանիա, որտեղ պատրաստվում է պայմանագիր կնքել Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Armsport.am-ի թղթակիցի հետ զրույցում Մխիթարյանը հաստատել է, որ մեկնում է Գերմանիա, սակայն մեկնաբանություններ ֆուտբոլիստը խոստացել է տալ ավելի ուշ: Ըստ գերմանական մամուլի, Մխիթարյանի տրանսֆերի դիմաց «Բորուսիան» «Շախտյորին» վճարելու է 27մլն եվրո:




