
Գորիս խոշորացված համայնքում այս տարի պլանավորված խոշոր ծրագրերն ու շինաշխատանքները սկսվում են։ Փողոցների հիմնանորոգում, խաղահրապարակաների կառուցում, շինարարական այլ խոշոր ծրագրերն աստիճանաբար կյանքի են կոչվում։
Մի քանի օր է սկսվել են նաև Վարարակն գետի հարակից մայթերի վերակառուցման աշխատանքները․ արդյունքը տեսանելի է դառնում։ Իրականացվող աշխատանքները ներառում են՝ Գետափնյա փողոցի, Դավիդ Բեկ-Գետափնյա խաչմերուկից մինչև Գարեգին Նժդեհ-Գետափնյա խաչմերուկի, Վարարակն գետի ձախ հատվածի՝ Գարեգին Նժդեհ-Գետափնյա խաչմերուկից մինչև Մակիչի փողոցի հետ հատվող հետիոտնային կամրջի վերակառուցում, արտաքին լուսավորություն, հետիոտն և հեծանվային երթուղու ձևավորում։




