ԿարևորՀասարակություն

Ջերմուկում «Նարեկ» են նվիրել Արցախյան երկրորդ պատերազմում զոհվածների ընտանիքներին

Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ Ջերմուկի համայնքապետարանի աշխատակիցները, համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանի հանձնարարությամբ այցելել են Արցախյան երկրորդ պատերազմում զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքներին և նվիրել են գրքեր՝ «Նարեկ»:

«Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ» կամ «Սրտի խորքերից խոսք Աստծո հետ». ահա սա է շուրջ 11 դար առաջ ստեղծված և մինչ օրս իր տեսակի մեջ եզակի, խորհրդավոր ու պաշտելի, աստվածային ու ժողովրդական գրքի պարզ մեկնաբանությունը, որը տվել է հենց ինքը՝ սրբերի շարքը դասված միջնադարյան հանճարեղ հոգևորական, բանաստեղծ, փիլիսոփա Գրիգոր Նարեկացին:

Տրամադրվել է նաև որոշակի դրամական աջակցություն: «Իհարկե այս ընտանիքների կորուստը անդառնալի, անչափելի է, և բացառձակ անհամեմատելի որևէ տեսակի օգնության կամ աջակցության հետ, բայց այնուամենայնիվ նրանք մշտապես գտնվում են համայնքապետարանի ուշադրության ներքո․․․ Համբերություն՝ նրանց ընտանիքներն։ Խոնարհվում ենք բոլոր զոհված զինծառայողների հիշատակի առջև․․ Իսկ վիրավոր զինծառայողներին՝ շուտափույթ ապաքինում»,- նշված է Ջերմուկի համայնքապետարանի տարածած հաղորդագրությունում։

https://www.facebook.com/jermukcity/posts/4143157482381618

Կարդացեք նաև

Back to top button