
Կոտայքի մարզում առկա պատմամշակութային հուշակոթողների պահպանությանն առնչվող և դրա հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը հանդիպում է ունեցել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի և կառույցի այլ աշխատակիցների հետ:
Չնայած հանրապետությունում առկա կորոնավիրուսային համավարակին՝ մարզի պատմամշակութային վայրեր այցելությունները չեն դադարում: Բավականին գրավիչ տուրիստական գոտի է դարձել նաև վերջին տարիներին արգելոցի կարգավիճակ ստացած «Բջնու ամրոցը»: Այցելուների համար ամրոցն առավել հետաքրքիր դարձնելու համար մի շարք ծրագրեր են նախատեսվում, մարզպետն հերթին խոստացել է աջակցել համայնքից դեպի ամրոց տանող 600 մետր երկարությամբ ճանապարհի բարեկարգմանը:
Քննարկել են նաև հուշարձանի կարգավիճակ ունեցող գերեզմանոցների տարածքներում հուղարկավորություններ իրականացնելու ապօրինի դեպքերը և դրանք բացառելու նպատակով շեշտել մարզպետարան-համայնք-ՊՈԱԿ առավել սերտ աշխատանքը:




