ԿարևորՀասարակություն

Ադրբեջանն ու Թուրքիան կանցկացնեն հերթական համատեղ զորավարժությունները

Ապրիլի 6-ին Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի կապի զորքերը կսկսեն տակտիկական ու հատուկ համատեղ զորավարժություններ, որոնք կշարունակվեն մինչև ապրիլի 8-ը, գրում է kommersant.ru -ն։

«Զորավարժությունները, որոնք իրականացվելու են ժամանակակից կապի օբյեկտների և կառավարման ավտոմատացված համակարգերի օգտագործմամբ, իրականացնելու են զորքերի փոխգործակցության կազմակերպման, դաշտային հրամանատարական կայանների տեղակայման և այլ գործողությունների խնդիրները», — ասված է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ:

Ադրբեջանի ՊՆ-ից չեն հստակեցրել, թե կոնկրետ որտեղ տեղի կունենան զորավարժությունները: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել զորավարժությունների մասին տեղեկատվությունը:

Նշվում է, որ երկու երկրների զինված ուժերի համատեղ զորավարժությունները հաճախակի են դարձել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո և, որ Թուրքիան աջակցում էր Ադրբեջանին տարածաշրջանում առկա հակամարտությունում:

Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատները մարտի 29-ից ապրիլի 2-ը զորավարժություններ են անցկացրել ադրբեջանական զինուժի հետ Թուրքիայի հարավ-արևմուտքում:
 

Կարդացեք նաև

Back to top button