
Իրականացվել է «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթը, որը նախաձեռնել էին Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամները թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ:
Թեմի երիտասարդական միությունների հոգևոր համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ մասնակիցները Մ. Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով քայլել են դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ հրապարակի քարե գորգի վրա խաչ են կազմել՝ ի նշան Քրիստոսի Հրաշափառ Հարության:
«Հարության Ավետիս» կանթեղներով երթն անց է կացվում արդեն 7-րդ տարին:





