ԿարևորՍպորտ

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի 10 մարզիկներից 5-ը Շիրակի մարզից են

Ապրիլի 3-ից-11-ը Մոսկվայում կկայանա ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի տղամարդկանց հավաքականի 10 մարզիկներից 5-ը Շիրակի մարզից են։

Շիրակի մարզպետի խորհրդական Լևոն Անանյանն այցելել է Օլիմպավան, հանդիպել մեր ծանրորդներն` մարզպետ Հովհաննես Հարությունյանի անունից հաջողություններ ու հաղթանակ մաղթել բոլորին։

Հայաստանի տղամարդկանց ընտրանու կազմում մեդալների համար կպայքարեն`

  • Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ),
  • Կարեն Մարգարյանը (81 կգ),
  • Կարեն Ավագյանը (89 կգ),
  • Անդրանիկ Կարապետյանը (89 կգ),
  • Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ),
  • Հակոբ Մկրտչյանը (96 կգ),
  • Արսեն Մարտիրոսյանը (102 կգ),
  • Սամվել Գասպարյանը (102 կգ),
  • Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ),
  • Գոռ Մինասյանը (109 + կգ)
  • Վարազդատ Լալայանը (109+կգ):

Իսկ կանանց թիմում կլինեն`

  • Իզաբելա Յալյանը (59 կգ),
  • Լիանա Գյուրջյանը (81 կգ),
  • Տաթև Հակոբյանը (87 կգ),
  • Արփինե Դալալյանը (87+կգ):

Եվրոպայի այս առաջնություն վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար:

https://www.facebook.com/SHIRAKREGIONALADMINISTRATIONRA/posts/2859640017628531

Կարդացեք նաև

Back to top button