ԿարևորՀասարակություն

Ծառատունկ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների (տեսանյութ)

Երևանը միացել է «Հիշողության այգի» միջազգային նախաձեռնությանը: Ակցիայի շրջանակում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և մի շարք այլ դեսպանների հետ միասին «Հաղթանակ» զբոսայգում մասնակցել է խորհրդանշական ծառատունկին:

Միջոցառումն առաջին անգամ անցկացվել է նախորդ տարի: Նպատակն է տնկել 27 միլիոն ծառ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների:Երևանում ծառատունկը կազմակերպվել է քաղաքապետարանի աջակցությամբ: Ընդհանուր տնկվել է 150 ծառ՝ արոսենի, կեչի և եղրևանի:

https://www.facebook.com/YerevanCityHall/videos/728318164513386

Կարդացեք նաև

Back to top button