Հասարակություն

Հրապարակվել է ՀՀ ՄԻՊ-ի 2020 թվականի հաղորդումը և խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի զեկույցը

Հրապարակվել են ՀՀ ՄԻՊ-ի 2020 թվականի տարեկան հաղորդումը եւ խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի տարեկան զեկույցը, հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։

«Արդեն հրապարակված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի հաղորդումը եւ խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի զեկույցը:

Այս փաստաթղթերում մասնագիտական վերլուծությամբ, անաչառ ու ապաքաղաքական սկզբունքներով ներկայացված են 2020 թվականի ընթացքում, այդ թվում՝ նոր կորանավիրուսային (COVID-19) համավարակի, արտակարգ եւ ռազմական դրությունների պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունքները, մարդու իրավունքների խնդիրներն ու դրական զարգացումները։

Փաստաթղթերն աննախադեպ մեծ ծավալի են՝ 1970 էջ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թիմային ու պրոֆեսիոնալ, իրենց գործին նվիրված ու հայրենասեր մարդկանց աշխատանքի արդյունք են:

Ընդ որում, տարեկան հաղորդման ու զեկույցի մեջ ներառված չեն այն տասնյակներով արտահերթ զեկույցներն ու հաղորդումները, որ 2020թ. ընթացքում կազմվել են»,- նշված է հաղորդագրությունում։

Տարեկան հաղորդման հղումը՝ այստեղ:

Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի տարեկան զեկույցը՝ այստեղ:

Կարդացեք նաև

Back to top button