ԿարևորՀասարակություն

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն աշխատանքային այց է կատարել Մեծամորի ԱԷԿ

Մարտի 31-ին ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն աշխատանքային այց է կատարել Մեծամորի ԱԷԿ, որի ընթացքում ծանոթացել է 2019 թվականի «ԵՄ Գործընկերային վերանայման» թիմի կողմից ԱԷԿ-ի ավագ ղեկավարության հետ քննարկվող անվտանգության բարելավումների հետագա իրականացմանը։

Նախկինում և հիմա` Հայաստանի միջուկային անվտանգությունը բացարձակ առաջնահերթություն ԵՄ համար` զգալի ներդրումների, ԱԷԿ-ի անվտանգության ուղղությամբ տեխնիկական համագործակցության երկար տարիների պատմությամբ։ «Եվրոպական կանաչ համաձայնագրի» պահանջներին համահունչ` Եվրոպական միությունը հանդես է գալիս հօգուտ այլընտրանքային, «կանաչ» էներգիայի աղբյուրների օգտագործման, որպես «կանաչ» աճի, աշխատատեղերի, ներդրումների և բարեկեցության խթան։

Կողմերը քննարկել են օգտագործված վառելիքի և ճառագայթային թափոնների պատասխանատու, անվտանգ կառավարման և նոր արեգակնային նախագծերի շուրջ համագործակցության ընդլայնումն՝ ըստ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ)։

https://www.facebook.com/eudelegationtoarmenia/posts/3864555383598362

Կարդացեք նաև

Back to top button