
Շուրջ 2 ամիս է՝ Վանաձորի համաբուժարաններին և բուժամբուլատորիաներին կցագրված 50-69 տարեկան կանայք հնարավորություն ունեն անվճար մամոգրաֆիկ հետազոտություն անցնելու:
Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանների ամուբուլատորիաներին կցագրված 984 կնոջ շրջանում կատարվել է 1967 սքրինինգային հետազոտություն: Հետազոտվողների 5 տոկոսի մոտ հաստատվել է կարծքագեղձի չարորակ ուռուցք: Շարժական մամոգրաֆը Լոռիում կշարունակի մնալ 1 տարի, կհաջորդեն Տավուշի և Սյունիքի մարզերը:




