ԿարևորՀասարակություն

Փաստաբաններն ընդդեմ Արմեն Սարգսյանի. կբացահայտվի՞ ՀՀ նախագահի երկքաղաքացիության առեղծվածը

Օրեր առաջ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարել էր, թե սկսելու է նախագահ Արմեն Սարգսյանի «վախերի բացահայտման գործընթաց»: Մարտի 30-ին նա, ավելի քան 5 տասնյակ այլ փաստաբանների հետ հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ կապված Արմեն Սարգսյանի՝ երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ: 

Ըստ հաղորդման՝ Արմեն Սարգսյանը 2003-2012–ին առնվազն 10 տարվա Միացյալ Թագավորության քաղաքացիություն է ունեցել և Հայաստանի Հանրապետության նախագահ է ընտրվել 2018 թ–ի մարտի երկուսին։ Արմեն Սարգսյանը կարող էր նախագահ ընտրվել, եթե միայն նրա Միացյալ Թագավորության քաղաքացիությունը դադարեցված լիներ մինչև  2012 թ–ի մարտի մեկը։ «Ռադիոլուրի» հետ զրույցում Փաստաբաների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ասել է, որ   Սահմանադրությամբ Հանրապետության նախագահ կարող է ընտրվել  նա, ով վերջին վեց տարում եղել է միայն Հայաստանի քաղաքացի։

Ըստ ՓՊ-ի նախագահի՝ Հանրապետության նախագահի ընտրության համար վեց տարում  միայն Հայաստանի քաղաքացի հանդիսանալու մասին տեղեկանքը Արմեն Սարգսյանին տրվել է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բնակչության պետական ռեգիստրում առկա տեղեկատվությունը։

Արա Զոհրաբյանը ասում է. «Երբ ես հարցում ուղարկեցի նախագահական՝  աշխատակազմի ղեկավարը հղում արեց ոստիկանության տեղեկանքին։ Ես հարցում կատարեցի ոստիկանությանը ու    հետաքրքիր պատասխան ստացա, որ իրենց մոտ տեղեկանք չի եղել, որ   Արմեն Սարգսյանի այլ  պետության  քաղաքացի է հանդիսացել։ Մինչդեռ եթե  ՀՀ քաղաքացին այլ պետության քաղաքացի  է, նա պարտավոր է տեղեկանք ներկայացնել։ Այդ պատասխանից էլ   պարզ է դառնում, որ ոստիկանությունը   չի էլ ստուգել՝  Արմեն Սարգսյանը այլ պետության քաղաքացի եղե՞լ է, թե՞ ոչ»։

Արա Զոհրաբյանը դիմել էր բրիտանական «Eurasia House International» ընկերությանը և տեղեկացել, որ Արմեն Սարգսյանը 2002 թ–ի մայիսի երեսունից  մինչև 2015 թ-ի  հունիսի ինը հանդիսացել է «Eurasia House International»-ի տնօրենը, այն դեպքում, երբ 2013-2018թթ. գտնվել է դիվանագիտական ծառայության մեջ: Բրիտանական ընկերությունից նաև հայտնել էին, որ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն է ունեցել 10 տարի՝ 2003 թվականից 2012 թվականը:

«Քրեական օրենսգրքում ունենք համապատասխան հոդված՝314 պրիմ հոդվածն է, որտեղ սահմանված է պատիժ այլ երկրի քաղաքացիություն  ունենալու դեպքում  Հայաստանի Հանրապետությանը չհայտնելու համար։ Այն նախատեսում է 3-5 տարի  պատիժ։ Մեր կարծիքով, այս հանցակազմի տարրերը կան: Իհարկե, չեմ բացառում անմեղության կանխավարկածը»,-ասում է Արա Զոհրաբյանը։

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետը «Ռադիոլուրին» տեղեկացրեց, որ դատախազությունը ստացել է փաստաբանների դիմումը։

«Այս պահին դիմումը գտնվում է ուսումնասիրման փուլում, այնուհետև  կուղարկվի որևէ նախաքննական մարմին՝ ստուգողական գործողություններ իրականացնելու համար»,-ասել է Արևիկ Խաչատրյանը:

Կարդացեք նաև

Back to top button