ԿարևորՀասարակություն

Այս պահին օրակարգում գազի սակագնի վերանայման հարց չկա․ ՀԾԿՀ

Մարտի 31-ին լրանում է Հայաստանում գազի սպառողներին միակ մատակարարի՝ «Գազպրոմի» հետ պայմանագրի ժամկետը։ Ի՞նչ փուլում է գազի մատակարարման պայմանագրի վերակնքումը, և հնարավո՞ր են սակագնի փոփոխություններ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հետաքրքրվել է «Ռադիոլուրը»։

Մինչ այժմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիա»  ընկերությունից  գազի սակագների վերանայման հայտ դեռ չի ստացել՝ «Ռադիոլուրին» տեղեկացնում է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով թեմային, որ մարտի 31-ին  ավարտվում է ռուսական «Գազպրոմ»  ընկերության հետ Հայաստանի պայմանագրի ժամկետը։  «Գազի գործող սակագները դեռ պահպանվելու են»,- հստակեցրել է Բաղրամյանը։

«Ժամկետը մինչև ապրիլի 1-ն է, 165 դոլար 1000 խորանարդ մետր գազի դիմաց, որով էլ հաշվարկվել են գործող սակագները մեկ տարվա համար։ Մենք սակագները վերանայել ենք 2020թվականի հուլիսի 1-ին»։

Հանձնաժողովում կարծում են՝ նոր սակագների հայտի ներկայացման նախադրյալներ չկան, բայց նաև որոշ հստակեցումների կարիք կա՝ հասկանալու՝ սահմանին որքան է կազմելու գազի սակագինը։ Ըստ Բաղրամյանի՝

Սակագների փոփոխության մասին դեռ տեղեկություն չկա։ Գործող պայմանագրի ժամկետը պետք է երկարաձգվի։

Գազի սակագնի հարցը գուցե քննարկվի վարչապետի՝ Մոսկվա կատարելիք այցի ընթացքում՝ ասում է Բաղրամյանը։ Բայց կառավարությունից դեռ չեն հստակեցնում՝ նախատեսվա՞ծ է այց, թե՞ ոչ, և ե՞րբ է հայկական պատվիրակությունը Մոսկվա մեկնելու։

«Եթե չեմ սխալվում, վարչապետի այցը նախատեսված է ապրիլի 7-ին կամ 9-ին, պետք է առնվազն բանակցություններ լինեն, նոր միայն որոշում կայացվի։

Սակագների վերանայման հայտը հանձնաժողովը ընդունում է, եթե ընկերությունը մամուլում պաշտոնապես հրապարակում է այդ մասին՝ հիշեցնում է ՀԶԿՀ նախագահն ու նաև շեշտում՝ այս պահին օրակարգում ոչ միայն գազի, այլև էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հարց չկա՝ հստակեցրեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը։ 2019-ի հունվարի 1-ից Հայաստանի համար ռուսական գազի գինը 1.000 խորանարդ մետրի դիմաց 150 դոլարից հասել է 165 դոլարի: Այս սակագները վերահաստատվել են նախորդ դեկտեմբերին․ «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն երկարաձգել են 2021 թվականին 1-ին եռամսյակի համար Հայաստանին գազի մատակարարման մասին պայմանագիրը՝ համաձայնոթյամբ, որ գազի մատակարարման խորհրդակցությունները կշարունակվեն։

Կարդացեք նաև

Back to top button