ԿարևորՔաղաքական

Ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությունը կայցելի Հայաստան և Արցախ

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առթիվ, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ էր հղել Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ, Բուշ-դյու-Դոնի պատգամավոր Գի Տեսիեին։ Վերջինս էլ  շնորհակալություն է հայտնել շնորհավորական ուղերձի համար և նշել, որ շուտով ֆրանսիացի պատգամավորների պատվիրակություն է այցելելու Հայաստան և Արցախ։ԱԺ նախագահին ուղղված նամակում ասվում է․ 

.«Պարոն նախագահ Ազգային ժողովի

Երախտապարտ եմ Ձեզ ֆրանսախոսության միջազգային օրվա առթիվ Ձեր հղած շնորհավորանքի համար, որ Հովհաննես Գևորգյանը հավատարմորեն փոխանցեց ինձ: Այն թե΄ինձ, թե΄ Բարեկամության շրջանակի բոլոր անդամներին խորապես հուզեց:

Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի նախագահի իմ պաշտոնում շուտով ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությունն եմ առաջնորդելու դեպի Հայաստան և Արցախ: Հուսով եմ, որ առիթ և հաճույքը կունենանք Ձեզ հանդիպելու այս ընթացքում՝ Ձեզ հետ զրուցելու հեռանկարով:

Այս ակնկալիքով հղում եմ Ձեզ խորին հարգանացս հավաստիքը:»

Մարտի 20-ին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա առթիվ, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ էր հղել Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ, Բուշ-դյու-Դոնի պատգամավոր Գի Տեսիեին:

Կարդացեք նաև

Back to top button