
Ամերիկահայ գործարար, Reddit և Initialized Capital ընկերությունների համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը դարձել է մանկական գրքի հերոս։ «Սերենա Ուիլյամսի արտասովոր կյանքը» վերնագրով գիրքը նվիրված է Օհանյանի կնոջը՝ աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսին, սակայն հեղինակն անդրադարձել է նաև նրա ընտանիքին։
«Ընկերներիցս մեկն այն ինձ ուղարկեց․ մանկական գիրք Սերենա Ուիլյամսի արտասովոր կյանքի մասին։ Մի քանի էջ էլ ինձ է բաժին ընկել։ Սակայն ինչպես միշտ, մեծ ուշադրության է արժանացել Օլիմպիա Օհանյանը»,- Instagram-ի էջում գրել է Օհանյանը։
Ալեքսիս Օհանյանի հրապարակած հատվածում հեղինակը ներկարացրել է նրա և Ուիլյամսի հանդիպման ու սիրո պատմությունը, ինչպես նաև խոսել այն մասին, թե ինչպես է Օհանյանն օգնել հոգ տանել իրենց փոքրիկի մասին. ծննդաբերությունից հետո Ուիլյամսն առողջական խնդիրներ է ունեցել։




