
Նահանգապետ Գևին Նյուսոմը հինգշաբթի օրը հայտարարել է Իզաբել Ափկարյանին Օրինջ շրջանի (Օրինջ Քաունթի) Գերագույն դատարանում դատավոր նշանակելու մասին, հայտնում է Asbarez- ը:
Ինչպես հայտնել են նահանգապետի մամուլի ծառայությունից, 44-ամյա Ափկարյանը, որը Նյուպորտ-Բիչից է, 2021 թվականից որպես կոմիսար է աշխատել Օրինջ շրջանի Գերագույն դատարանում:
Նա 2003-2020 թվականներին ծառայել է Օրինջ շրջանի հանրային պաշտպանի գրասենյակում որպես հանրային պաշտպանի ավագ տեղակալ: 1998-1999 թվականներին եղել է Օրինջ շրջանի գործադիր վարչության բյուջեի կառավարման հետազոտության վերլուծաբան:
Ափկարյանը դոկտորի աստիճան է ստացել Ուիթիերի իրավաբանական դպրոցում: Նա մեկն է այն 18 դատավորներից, որոնք հինգշաբթի Նյուսոմը նշանակել է Կալիֆոռնիայի մի քանի շրջանների Գերագույն դատարաններում:




