ԿարևորՍպորտ

Հայաստանի հավաքականը կխաղա սպիտակ մարզահագուստով

Այսօր կայացած նախախաղային խորհրդակցության ընթացքում հաստատվել են Լիխտենշտեյնի և Հայաստանի հավաքականների մարզահագուստների գույները: ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ Լիխտենշտեյնը կխաղա կարմիր-կապույտ-կապույտ, իսկ Հայաստանի հավաքականն ամբողջովին սպիտակ մարզահագուստով:

Այսօր՝ ժամը 23:45-ին (Երևանի ժամանակով)՝ Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը:

Մարտի 28-ին՝  ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը, իսկ մարտի 31-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Ռումինիա հանդիպումը: 

Կարդացեք նաև

Back to top button