ԿարևորՍպորտ

Խոակին Կապառոս․ «Մենք հիանալի թիմ ունենք, և հենց դա է մեր ուժը»

Այսօր Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը: «Մենք հիանալի թիմ ունենք, և հենց դա մեր ուժն է»,- նախօրեին կայացած  նախախաղային ասուլիսում ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն.

Ինչպես ՀՖՖ կայքն է տեղեկացնում ՝ խոսելով հավաքականի նորեկների մասին՝ նա նշել է, որ տղաները, որոնք համալրել են հավաքականի շարքերը, շատ մեծ խանդավառությամբ են միացել թիմին, եկել են պաշտպանելու երկրի պատիվը։

«Մենք հույս ենք կապում բոլոր այն հայազգի ֆուտբոլիստների հետ, ովքեր հանդես են գալիս Հայաստանի առաջնությունում։ Յուրաքանչյուր մրցափուլում հետևում ենք նրանց։ Նախորդ մրցաշրջանում կային ակումբներ, որոնց կազմում ոչ մի հայ ֆուտբոլիստ չէր խաղում։ ՀՖՖ կողմից սահմանած սահմանափակումներով պայմանավորված՝ յուրաքանչյուր խաղին մենք խաղադաշտում տեսնում ենք նվազագույնը 4 հայ ֆուտբոլիստի։ ՀՖՖ-ն զուգահեռաբար հետևում է նաև արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստներին, և նրանք մեծ ցանկություն ունեն համալրելու մեր շարքերը»,- ասել է մարզիչը։

Հարցին՝ քանի՞ միավորը ձեզ կբավարարի առաջիկա 3 հանդիպումներում, Խոակին Կապառոսն ասել է. «Ես ոչ թե մաթեմատիկոս եմ, այլ մարզիչ։ Մենք լիովին կենտրոնացած ենք առաջին խաղի վրա և ցանկանում ենք 3 միավոր վաստակել այստեղ։ Դրանից հետո արդեն կմտածենք հաջորդ խաղերի մասին»։

https://www.facebook.com/FootballFederationofArmenia/posts/10165209607740247

Կարդացեք նաև

Back to top button