
Ֆրանսահայ բժիշկ, ‹‹Հայ-մեդ›› բժշկական միության նախագահ Ժան-Միշել Էքերյանը Արտաշատի համայնքապետարանի հետ համագործակցությամբ բարեգործական ձեռնարկ է իրականացրել:
Նա 100-ական եվրո դրամական աջակցություն է տրամադրել Արտաշատում հանգրվանած 101 արցախցի ընտանիքների: Բժիշկ Էքերյանը նաև բուժզննում է իրականացրեց 30-ից ավելի արցախցիների համար՝ վերջիններիս անվճար տրամադրելով իր հետ բերած դեղորայքից:
Սա Ժան-Միշել Էքերյանի թվով երկրորդ աջակցությունն է Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով տուժած արցախցի մեր հայրենակիցներին: Դեռևս դեկտեմբեր ամսին բժիշկը դարձյալ Արտաշատում էր՝ նույն առաքելությամբ:
Էքերյանն այցելել է նաև Արտաշատի բժշկական կենտրոն, որին նվիրաբերել է բարձր ճնշման հոսքով թթվածնային սարք և անհրաժեշտ այլ բժշկական մի շարք պարագաներ, եղել է Վերակենդանացման բաժանմունքում, ծանոթացել պացիենտների բուժման պայմաններին՝ շեշտելով մշտական համագործակցության մասին:




