ԿարևորՀասարակություն

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2 սմ-ով

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է՝ Սևանա լճի մակարդակը մարտի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով և կազմել 1900.60 մ (21.03.21 թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 16 սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 8 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով մարտի 15-21-ը ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.604 մլն մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից մարտի 21-ը ներառյալ՝ 27.953 մլն մ³:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1157104014735940&id=632109480568732

Կարդացեք նաև

Back to top button