
ԱԺ-ում հրապարակվել են Վճռաբեկ դատարանի դատավորի երկրորդ փուլի ընտրության արդյունքները: Քվեարկությանը մասնակցել են 132 պատգամավորներից 102-ը: 4 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, Արմեն Հայկյանցի օգտին կողմ քվեարկել է 11, Արսեն Մկրտչյանի օգտին՝ 87 պատգամավոր:
Այդպիսով, Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրվել Արսեն Մկրտչյանը:
Մարտի 4-ին ԱԺ-ն չէր ընտրել Վճռաբեկ դատարանի դատավոր: «Իմ քայլը» խմբակցությունը չէր մասնակցել քվեարկությանը՝ իր վերաբերմունքն արտահայտելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հանդեպ:




