ԿարևորՀասարակություն

Արցախի հայ բնակչությունը նույնպես ահաբեկչության զոհ է. հայ համայնքի նամակը՝ Բելգիայի վարչապետին

Մարտի 22-ին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) և Բելգիայի Հայերի Կոմիտեն (CAB)՝ Բելգիայի հայ համայնքի պաշտոնական ներկայացուցիչ մարմինը, համատեղ նամակ  են ուղարկել Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոյին` ի հիշատակ Բրյուսելի՝ 2016 թ․ ահաբեկչությունների 5-րդ տարելիցի:

Նամակում Բելգիայի հայ համայնքն իր կարեկցանքն ու համերաշխությունն է հայտնում Բելգիայի կառավարությանը և Բելգիայի քաղաքացիներին, ովքեր դարձան այս ողբերգական իրադարձության զոհը՝ շեշտելով ահաբեկչության դեմ պայքարելու և այդպիսով ազատ, ժողովրդվավար հասարակությունը պաշտպանելու անհրաժեշտության մասին։

Բելգիայի վարչապետին ուղղված նամակում մատնանշվում է, որ Արցախի բնիկ հայ բնակչությունը նույնպես ահաբեկչության զոհ է դարձել 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր պատերազմի ընթացքում ՝ հիշեցնելով պատերազմում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վարձկանների ներգրավման մասին։

Նամակը կոչ է անում Բելգիայի կառավարությանը միանշանակորեն դատապարտել ահաբեկչության ցանկացած պետական ​​հովանավորչություն և շեշտում, որ Բելգիայի շահերից չի բխում համագործակցել այնպիսի երկրների հետ, որոնք իրենց աշխարհաքաղաքական շահն առաջ են տանում նման դատապարտելի և կործանարար միջոցներով։

https://www.facebook.com/European.Armenian.Federation/posts/4582498231767426

Կարդացեք նաև

Back to top button