Հասարակություն

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական գործողություններ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գևորգ Պողոսյանին պատկանող հանրային սննդի կազմակերպությունում:

Հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ խախտումներ: 

Մասնավորապես պարզվել է, որ արտադրական, օժանդակ, կենցաղային շենքերը չեն պահվում մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, կոյուղու խողովակն անցնում է խոհանոցի միջով, իսկ անձնակազմն ապահովված չէ հանդերձարանով: 

Հանրային սննդի կազմակերպութան գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ՝խախտումները վերացնելու համար:

Կարդացեք նաև

Back to top button