
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն-ը հայտնում է՝
Երևանում այսօր երեկոյան ժամերին, մարտի 23-ի գիշերը և երեկոյան, 24-25-ին, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Մարտի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում երեկոյան ժամերին, մարտի 23-ի գիշերը և երեկոյան առանձին շրջաններում, մարտի 24-25-ին, 27-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը մարտի 22-ի և 23-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 24-27-ին՝ նույնքան կնվազի:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:




