ԿարևորՄշակույթ

Ֆրանսիական և հայկական ժամանակակից լուսանկարչության ցուցահանդես՝ Երևանում

2021թ․մարտի 23-ից ապրիլի 18-ը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, FETART գեղարվեստական կոլեկտիվի կողմից կազմակերպվող CIRCULATION(S) ֆրանսիական ամենամյա փառատոնի և Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ, հրավիրում է «Ապրողները։ Խաչվող հայացքներ․ֆրանսիական և հայկակակն ժամանակակից լուսանկարչություն » խորագրով լուսանկարչական ցուցահանդեսին, որը տեղի կունենա Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում:

Մուտքն ազատ է։ Ցուցահանդեսը կներկայացնի ֆրանսիացի և հայ հինգ երիտասարդ լուսանկարիչների՝ Անն-Սոֆի Օկլերի, Շառլ Թիեֆենի, Ալեքսի Պազումյանի, Սոնա Մնացականյանի և Կարեն Խաչատուրովի գործերը, որոնք ներկայացնում են նրանց պատկերացումները ժամանակակից Ֆրանսիայի և Հայաստանի մասին։

Ֆրանսիայի դեսպանության հրավերով ցուցահանդեսի ֆրանսիացի լուսանկարիչներն ու հանձնակատարները կժամանեն Հայաստան՝ իրենց հայ գործընկերների հետ շփվելու և հայ երիտասարդ լուսանկարիչների համար մասնագիտական սեմինարներ կազմակերպելու նպատակով :

Կարդացեք նաև

Back to top button