
Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից 2015թ-ից գործում է «Պապոնց տուն» սոցիալ-կրթական կենտրոնը։
Կենտրոնը գործում էր 20-րդ դարի սկզբին կառուցված խարխուլ շինությունում։ Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհային ծրագրով 70.000 USD գումար է տրամադրվել կենտրոնի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար։

Կենտրոնում անցկացվում են կավագործության, նկարչության, կարպետագործության, շախմատի, ազգային ու եկեղեցական երգի, անգլերենի դասընթացներ։ Դասընթացներ են կազմակերպվում նաև երեխաների ծնողների համար։

Կենտրոնում գործում է նաև Ռաֆֆի և Սիլվա Ջիկերյան կիրակնօրյա, ինչպես նաև Տիգրան և Վալանթինա Մանկասարյանների անվան դպրոցները։
Նոր կառույցի շինարարությունը սկսվել է 2019թ-ի դեմտեմբեր ամսին և պատրաստ կլինի 6 ամսից։ Այն կծառայի Նոյեմբերյանի և հարակից գյուղերի 200 երեխաների, հատկապես, զանազան պատճառներով խոցելի դարձած ընտանիքներից։
«Սկզբունքը հոգևոր է՝ բարձր արժեքով, մարդու արժանապատվության գնահատումով»- ասում է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:




