
Ռուս խաղաղապահների աջակցությամբ Արցախում մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Սահմանազատման գիծը հաճախ անցնում է գյուղատնտեսական նշանակության հողերով: Մենք այժմ գտնվում ենք խաղողի այգիներից մեկում, որը սահմանազատման գծից 20 մետր հեռավորության վրա է», — ասում է ռուսական խաղաղապահ զորախմբի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պերեպելկինը:
«Այժմ այստեղ գարնանային աշխատանքներ են ընթանում ՝ սեզոնին նախապատրաստվելու համար: Ռուս խաղաղապահները ապահովում են նման աշխատանքների համակարգումը և իրականացումը», — հավելում է նա:





