ԿարևորՀասարակություն

Խաղաղապահների աջակցությամբ Արցախում վերսկսվել է ջրի պոմպակայանի կառուցումը

Արցախում ռուսաստանցի խաղաղապահները ապահովում են ջրի պոմպակայանի կառուցման անվտանգությունը` Խնաբադում և Ասկերանում ջուր մատակարարելու համար: Այս բնակավայրերի մեծ մասը ռազմական գործողությունների արդյունքում մնացել է առանց ջրամատակարարման:

Ինչպես ՌԴ ՊՆ-ի կայքէջն է գրում, ավելի վաղ պոմպակայանում շինարարական աշխատանքները դադարեցվել էին` սահմանազատման գծին մոտ գտնվելու պատճառով:

Շինարարական աշխատանքների վերսկսումը հնարավոր է դարձել ռուսական և խաղաղապահ զորախմբերի հրամանատարության աջակցությամբ հայկական և ադրբեջանական կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում:

Ներկայումս խմելու ջուրը Խնաբաթ և Ասկերան է մատակարարվում կոմունալ ծառայությունների կողմից, բայց պոմպակայանի շահագործումից հետո դրա հզորությունը կբավականացնի ջուր ապահովել ոչ միայն այս քաղաքների բնակչության, այլև հարակից գյուղատնտեսական հողերի ոռոգման համար:

Կարդացեք նաև

Back to top button