ԿարևորՀասարակություն

Ռուսական գազը ժամանակավորապես Հայաստան կհասնի Ադրբեջանի տարածքով. ՏԱՍՍ

Մարտի 16-ին «Գազպրոմ էքսպորտ»-ը եւ Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը կարճաժամկետ պայմանագիր են կնքել Ադրբեջանի տարածքով ռուսական գազը Հայաստան մատակարարելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Գազպրոմ էքսպորտ»-ի հաղորդագրությունը :

«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի պլանային կանխարգելիչ աշխատանքների ընթացքում ռուսական գազը Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով:

«Աշխատանքները կարող են տեւել մոտ երեք շաբաթ: Դրանց ավարտից հետո գազը կմատակարարվի նախկին երթուղով՝ Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանով», — նշել են «Գազպրոմ էքսպորտ» ընկերությունում:

Կարդացեք նաև

Back to top button