
Ֆրանսիայի հասարակական և քաղաքական մի շարք գործիչները կոչ են արել Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիային օգտագործել իր ողջ իրավասությունը՝ միջնորդելու հայ ռազմագերիների ազատ արձակման հարցում՝ հայտնում է Le Point-ը:
«Եթե ԵԱՀԿ կողմից մանդատ ստանձնած այս խումբը չի կարողացել կանխել պատերազմը կամ պաշտպանել զոհերին, ապա թող գոնե ապահովի հրադադարի մասին հայտարարության այս հումանիտար կետի պահպանումը», — ասում են ստորագրողները: Նրանք հիշեցնում են, որ փետրվարի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ ինքը ձերբակալվածներին համարում է «ահաբեկիչներ»` հիմնավորմամբ, որ նրանց ձերբակալությունը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ից հետո:
«Ադրբեջանի նախագահը կատարում է իր պարտավորությունների կոպիտ խախտում: Ստորագրված փաստաթղթի նկատմամբ այս անհարգալից վերաբերմունքը փշրում է հայ ժողովրդի նորմալ կյանքին վերադառնալու հույսը նախնիների հողերում `1915 թվականի ցեղասպանությունից հարյուր տարի անց: Դա կարող է մեկնաբանվել միայն որպես ատելության լրացուցիչ դրսևորում հայերի նկատմամբ: Եվ սա ՝ 44 օր տևած ռազմական ագրեսիայից, ռմբակոծություններից և չարաշահումներից հետո, որոնք հանգեցրին 3500 հայ զինվորականների մահվան և տասնյակ հազարավորներին փախստականդարձրեցին»,-ասում են գործիչները:
Նրանք շեշտում են, որ հայ ռազմագերիների վերադարձը «մի հարց է, որը կարծես թե նախապայման է բանակցային ճնապարհով խաղաղության հաստատման, այս տարածաշրջանում օրենքի գերակայության համար»:




