ԿարևորՀասարակություն

68 000 դրամի չափով աջակցությունից օգտվելու դիմումների վերջնաժամկետն այսօր է

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից հայտնում են, որ 68 000 ՀՀ դրամի չափով 4 ամիս աջակցությունից օգտվելու համար դիմումների լրացման վերջնաժամկետն այսօր է՝ մարտի 15-ը:

«Եթե չեք հասցրել լրացնել դիմումը, շտապեք այսօր մուտքագրել այն։ Դիմումը լրացնելու ընթացքում ծագած ցանկացած խնդրի առնչությամբ զանգահարեք նախարարության թեժ գծին՝ 114 համարով կամ այցելեք Ստեփանակերտ քաղաքի Կնունյանցների 1 հասցեում գործող դիմումների բաժին», — նշված է հաղորդագրության մեջ:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2902392430032874&id=2187899738148817

Միջոցառման շահառու են հանդիսանում Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված ինչպես չափահաս, այնպես էլ անչափահաս քաղաքացիները (բացառությամբ 18-63 տարեկան, հաշմանդամություն չունեցող արական սեռի անձանց)։

Երեխաների դրամական օգնությունը կտրամադրվի ծնողին՝ անկախ վերջինիս միջոցառման շահառու լինելու հանգամանքից։

Կարդացեք նաև

Back to top button