
Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակումը կարող է դառնալ հիմնարար կետ ԼՂ հակամարտությունը անցյալում թողնելու համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ապաշրջափակումը կարող է բերել տարբեր ոլորտներում համագործակցության: Ես արդեն մի քանի անգամ պաշտոնապես ասել եմ, որ Ադրբեջանը պատրաստ է դրան»,-նշել է Ադրբեջանի նախագահը:
Ալիևը նաև հավելել է, որ հրադադարի չորսամսյա պահպանումը խոսում է այն մասին, որ կողմերը ունեն ցանկություն փակել այս էջը և նայել դեպի ապագան:
Ալիևը Բաքվում ընդունել է Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի գլխավորած պատվիրակությանը: Նախ կայացել է Ալիևի և Լինդեի առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:




