
Անդորրայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը ս․թ․ մարտի 12-ին հանդիպում է ունեցել այդ երկրի խորհրդարանի նախագահ Ռոսեր Սունյե Պասկուետի հետ։ Այս մասին հայտնում են դեսպանությունից։
ՀՀ դեսպանը զրուցակցին ներկայացրել է Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, կարևորել է հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց անհապաղ Ադրբեջանից հայրենիք վերադարձնելու անհրաժեշտությունը։
Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարները։




