
Երևանի քաղաքապետարանն իր ֆեյսբուքյան էջում Նար-Դոս փողոցում իրականացվող կանաչապատման աշխատանքները պատկերող լուսանկարներ է հրապարակել՝ հետևյալ մեկնաբանությամբ.
«Սա է գրագետ ծառատունկը։ Տնկարանում մեծացած բույս, ճիշտ տնկված՝ համապատասխան տնկափոս, արմատավզիկը ճիշտ մակարդակի և վերջում՝ անշարժացումը ապահոված ու առատ ջրված։ Ամենաուրախալին՝ երբ շնորհակալ բնակիչները ուղարկում են տանից լուսանկարած Երևանի նոր «բնակչին»»։




