
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսով պայմանավորված բարդություններ են առաջացել: «Արմենպրես»—ին այս մասին հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Կորոնավիրուսով պայմանավորված՝ նախագահն ունեցել է բարդություններ, և այս պահին հետազոտություն է անցնում «Աստղիկ» ԲԿ-ում»,-նշել են վարչությունից:




