
«Հայրենիքի փրկության շարժումը» պատրաստ է հանդիպման և խորհրդակցությունների, սակայն սեփական օրակարգով: Այդ մասին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը` մերժելով նախագահի կողմից հանդիպման հրավերը:
Ըստ նրա՝ րոշումն ընդունել է շարժման խորհուրդը:
Սաղաթելյանը նշեց, որ խորհուրդը նաև հայտարարություն է ընդունել, որում հաստատում է իրենց պահանջները՝ վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ստեղծում և արտահերթ ընտրություններ:
«Նշված օրակարգով մենք պատրաստ ենք մասնակցել բաց հրապարակային խորհրդակցությունների՝ ուղիղ եթերում»,- ասաց Սաղաթելյանը:




