ԿարևորՀասարակություն

Համբիկ Սասունյանը վաղաժամկետ ազատ կարձակվի

Կալիֆոռնիայի նահանգապետ Գավին Նյուսոմի գրասենյակից Ամերիկայի Արևմտյան Ափի Հայ դատի հանձնախմբին տեղեկացրել են, որ նահանգապետը որոշում է կայացրել թույլատրել Համբիգ Սասունյանին ազատ արձակել ՝ հրաժարվելով դատարանի վճռի հետագա բողոքարկումներից:

«Մենք իսկապես երախտապարտ ենք նահանգապետ Նյուսոմին և նրա թիմին՝ մեր մտահոգությունները լսելու և Համբիկ Սասունյանի վաղաժամկետ ազատ արձակումը թույլ տալու հումանիտար որոշում կայացնելու համար: Մենք անհամբեր սպասում ենք, որ ականատես կլինենք նրա բանտից վաղաժամկետ ազատմանը»,-ասում է հանձնախմբի նախագահ Նորա Հովսեփյանը:

Ակնկալվում է, որ Սասունյանի ազատ արձակման գործընթացը կսկսվի առաջիկա օրերին ՝ օրենքով սահմանված անհրաժեշտ քայլերի ավարտից հետո: Լոս Անջելեսի շրջանի գերագույն դատարանը փետրվարի 24-ին չեղյալ համարեց նահանգապետ Նյուսոնի որոշումը, որով վերջինս մերժել էր պայմանական վաղաժամկետ ազատման մասին Համբիկ Սասունյանի դիմումը:

Համբիկ Սասունյանը ցմահ ազատազրկման էր դատապարտվել՝ 1982 թ. հունվարի 28-ին առավոտյան Լոս Անջելես-ում, Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում համագործակցի հետ Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին գնդակահարելու համար:

Կարդացեք նաև

Back to top button