
Մարտի 11-ին, ժամը 11։00-12։00-ն ընկած ժամանակահատվածում Աշտարակ համայնքում անց է կացվելու շտաբային ուսումնավարժություն «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը քաղաքացիական պաշտպանության համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ» թեմայով: Այս մասին հայտնում են Աշտարակի համայնքապետարանից:
Ուսումնավարժության ժամանակ Ներսես Աշտարակեցու հրապարակում իրականացվելու են նաև էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ։




