ԿարևորՀասարակություն

Արցախում վերսկսվել են որոնողական աշխատանքները

ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորածների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Մարտունու (Ադրբեջանի վերահսկողութան տակ անցած հարավարևելյան սահմանային գոտի) և Վարանդայի շրջաններում: 

Զինադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1490 է, որից 15-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմագործողությունների մասնակիցներ:

https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/4184535738247536

Կարդացեք նաև

Back to top button