ԿարևորՄշակույթ

Ֆիզիկապես` Էջմիածնում, մտքով` Փարիզում ու Ազնավուրի երգերը սրտում

Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում երեք դերասան ու մեկ Ջազ քառյակ երգել են Ազնավուր, պարել են Ազնավուր, ապրել ու ապրեցրել են Ազնավուր։ Էջմիածնի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը գրում է, որ Ալլա Սահակյանը, Նարեկ Բաղդասարյանն ու Ստեփան Ղամբարյանը ներկայացրել են աշխարհահռչակ շանսոնյեի կյանքի հայտնի ու անհայտ դրվագները` նորովի մոտեցմամբ եւ ջազային մշակումներով։

Իսկ լեգենդար ջազմեն Գարի Քյոսայանի եւ իր նվագախմբի ներգրավածությունը ներկայացման մեջ բազմապատկել է բեմից եկող էներգիան։

https://www.facebook.com/MUNICIPALITY.EJMIATSIN/posts/3818532528207804

Կարդացեք նաև

Back to top button