ԿարևորՀասարակություն

Անհետ կորած զինծառայողների որոնողական այսօրվա աշխատանքները չեղարկվել են

Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր Արցախի հարավային թևում (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններ) նախատեսված որոնողական աշխատանքները չեղարկվել են մառախուղի և անբավարար տեսանելության պատճառով:

ԱՀ ՆԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նման դեպքում աշխատանքն արդյունք չի տալիս: Եթե եղանակային պայմանները թույլ տան՝ որոնումները կշարունակվեն վաղը:

Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է 1490 աճյուն:

https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/4179133022121141

Կարդացեք նաև

Back to top button