
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն իր ֆեյսբուքի էջում գրել է. «Մենք պետք է բազմապատկենք իրականացվող ծրագրերի ծավալներն ու նրանց արդյունքները։ Դա հնարավոր է։Այս տարի կառավարություն ենք ներկայացրել Տավուշում իրականացվելիք շուրջ 8 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր, որը 4 ԱՆԳԱՄ ավելի է, քան 2020թ-ին, և 6 ԱՆԳԱՄ ավելի է, քան 2019թ-ին»:




