
Հայաստանի առաջատար ձյուդոիստ, Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) բրոնզե մեդալակիր է դարձել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշկենտում անցկացվող ձյուդոյի մրցաշարում:
2 հաղթանակ տանելուց հետո Կարապետյանը քառորդ եզրափակիչում իպոն հնարքով ժամանակից շուտ հաղթել է ադրբեջանցի Ռուստամ Օրուջովին: Կիսաեզրափակիչում հայ մարզիկը պարտվել է ղազախ Ժանսայ Սմագուլովին և բավարարվել բրոնզե մեդալով:




