ԿարևորՀասարակություն

Սահմանափակումների վերացման դեպքում Երևանի մանկապարտեզները անմիջապես կընդունեն ևս 7000 երեխա. Երեւանի քաղաքապետ

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Առավոտից տարածվում է անհեթեթ ինֆորմացիա Երևանի մանկապարտեզներում երեխաների ընդունելության հետ կապված:

Մենք բազմիցս անդրադարձել ենք այդ խնդրին: Հասկանալով ծնողների օբյեկտիվ անհանգստությունը՝ ևս մեկ անգամ կտամ պարզաբանում: 

Համայնքային մանկապարտեզներում ընդունելության և հաճախման սահմանափակումները մտցրել է Առողջապահության նախարարությունը՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգները:

Երևանի քաղաքապետարանը իրավունք չունի խախտել նախարարության այդ որոշումը:

Հենց Առողջապահության նախարարությունը վերացնի սահմանափակումները, Երևանի մանկապարտեզները անմիջապես կընդունեն ևս մոտ 7000 երեխա»։ 

https://www.facebook.com/HaykMarutyanMayor/posts/761729791137325

Կարդացեք նաև

Back to top button