ԿարևորՀասարակություն

Ապարանում պատերազմում անմահացած զինծառայողների ընտանիքներին են հանձնվել հետմահու շնորհված պետական պարգևները

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Ապարան_համայնքի ղեկավարի տեղակալ Արկադի Կարապետյանը, Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանը, Ապարանի զինվորական կոմիսար Արայիկ Քոչարյանը Արցախյան պատերազմում անմահացած զինծառայողների ընտանիքներին են հանձնել հետմահու շնորհված պետական պարգևները:

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով են պարգևատրվել՝

Գոռ Վիգենի Մանուկյանը /Ապարան/
Վահրամ Տիգրանի Խաչատրյանը /Ապարան/
Վահագն Աշոտի Սարգսյանը /Ապարան/
Վահրամ Գեղամի Հովհաննիսյանը /Ապարան/
Վահե Ներսեսի Աղաբաբյանը /Ապարան համայնքի Վարդենիս բնակավայր/

2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով է պարգևատրվել Սերյոժա Հայրապետի Փանոսյանը /Ապարան/:

https://www.facebook.com/municipality.aparan/posts/919481845467100

Կարդացեք նաև

Back to top button