
ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի որոշումը եւ այն նախագահ Արմեն Սարգսյանի կողմից երկրորդ անգամ չստորագրելու եւ ՍԴ դիմելու հանգամանքը տարբեր, հաճախ՝ հակոտնյա մեկնաբանությունների առիթ է դարձել։ Իրավաբանական հանրությունը երկու մասի է բաժանված։
Ոմանց գնահատմամբ՝ դա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանը օրենքի ուժով եռօրյա ժամկետից հետո, այսինքն՝ այսօրվանից համարվում է աշխատանքից ազատված։ Մյուս խմբի պնդմամբ՝ գլխավոր շտաբի պետին ազատելու լիազորությունը Սահմանադրությամբ սահմանափակված է՝ քաղաքական ուժերի հարաբերակցության պարագայում զինված ուժերին անձեռնմխելի պահելու նպատակով։
Ոմանք էլ պնդում են, որ Սահմանադրության 139-րդ հոդվածը սահմանում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմին նշանակելու եւ ազատելու դեպքերը եւ կարգը, որոնցում Գլխավոր շտաբի պետին ազատելու լիազորություն նախատեսված չէ: Ինչո՞վ են պայմանավորված այս հակասական մեկնաբանությունները եւ ի՞նչպիսի ընթացք կարող է ունենալ հարցի քննարկումը ՍԴ-ում։
Այս եւ թեմայի հետ կապված հարցերի շուրջ «Ռադիոլուրը» զրուցել է սահմանադրական իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանի հետ։




