
Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ հիմնանորոգվել է Արագածոտնի մարզի #Ակունքի միջնակարգ դպրոցի 2-րդ մասնաշենքի տանիքը, ձեռք է բերվել աշակերտական գույք:
Աշխատանքների ընդհանուր արժեքը 6մլն 740 հազար դրամ է, որը հատկացրել է ՀՀ Արագածոտնի մարզպետարանը՝ ֆինանսական միջոցների նպատակային և բարեխիղճ տնօրինման արդյունքում գոյացած խնայողություններից:
Արդյունքում՝
- Կոտրտված և կաթկթող հնամաշ տանիքը փոխարինվել է ամբողջովին նոր թիթեղյա տանիքով
- Թիվ 2-րդ մասնաշենքի վերանորոգված տանիքի մակերեսը՝ 600 քմ, որով ամբողջությամբ լուծվել է Ակունքի միջնակարգ դպրոցի տանիքի հարցը
- Անձրևն ու ձյունն այլևս չեն խաթարի Ակունք համայնքի դպրոց հաճախող 99 աշակերտների դասապրոցեսը
- Ձեռք է բերվել 25 աշակերտական սեղան և 50 աթոռ
2021թ. ընթացքում ևս խնայված միջոցներից նախատեսվում է իրականացնել բարեկարգման ծրագրեր:
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի հանձնարարությամբ մարզպետարանի ոլորտային պատասխանատուները շարունակում են իրականացնել ռեսուրսների արդյունավետ օգտագործման նկատմամբ սահմանված հսկողությունը՝ խնայված միջոցները դպրոցների շենքային և գույքային պայմանների բարելավմանն ուղղելու նպատակով: Բացի շինարարական աշխատանքներից, այս տարինախատեսվում է իրականացնել նաև դպրոցներին անհրաժեշտ գույքի ձեռքբերման ծրագիր:




