ԿարևորՀասարակություն

Վարույթ է ընդունվել լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրգործը․ ՔԿ

Քննչական կոմիտեում վարույթ է ընդունվել «Ազատության» լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

ՔԿ-ն հաղորդում է, որ նախնական տվյալներով՝ փետրվարի 23-ին Երևան քաղաքի Թումանյան-Սայաթ-Նովա և Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկների հատվածում հավաքի մասնակից մի խումբ անձինք խոչընդոտել են «Ազատության» նկարահանող խմբի աշխատանքը, հարվածներ հասցրել նրանց, ինչպես նաև վնասել տեսախցիկը, որի հետևանքով վերջիններս չեն կարողացել լուսաբանել տեղի ունեցող իրադարձությունները, և այդ կերպ խոչընդոտվել է նրանց օրինական մասնագիտական գործունեությունը:

Դեպքի առթիվ Ոստիկանության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 1-ին մասով, որը մարտի 2-ին ուղարկվել է Քննչական կոմիտե:

Կատարվում է նախաքննություն

Կարդացեք նաև

Back to top button