ԿարևորՀասարակություն

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի. ավտովթարի հետևանքով մահացել է Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղը

Այսօր Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի զոհ է դարձել Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղը։ Մարտի 1-ին, ժամը 08։38-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին  ավտոմեքենան ընկել է ձորը։

Չարենցավանի ԲԿ-ի շտապ բժշկական օգնության ծառայությունից հաստատել են, որ կանչեր են գրանցվել, մահացածը Վազգեն Գրիգորի Տալյանն է։

Կոտայքի թեմը մահազդ է տարածել, որում նշված է. «Խոր վշտով տեղեկացնում ենք, որ մարտի 1֊ին, ժամը 8։30֊ի սահմաններում, Երևան ֊ Սևան մայրուղու Չարենցավանի տարածքում ողբերգական ավտովթարից վախճանվեց Ջրվեժ համայնքի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը։ Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»։

https://www.facebook.com/kotaykitem.am/posts/2800075356913405

Կարդացեք նաև

Back to top button